Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջի տեղեկացմամբ՝ շվեդական Բուրոս քաղաքում կայացած «Ոսկե աղջիկներ» միջազգային մրցաշարում Հայաստանն ունեցել է երկու պատվիրակ, երկուսն էլ եղել են անգերազանցելի: Աշխեն Հովհաննիսյանը ներկայացրել է 60, Աննա Հովհաննիսյանը՝ 64 կիլոգրամ քաշային կարգը: Մրցաշարին մասնակցել է աշխարհի տասներկու երկրի շուրջ 230 ներկայացուցիչ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ